Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Արկադի Ղուկասյանը Լևոն Տեր–Պետրոսյանին իր մտահոգություններն է հայտնել Արցախում տիրող իրավիճակի առթիվ

Արկադի Ղուկասյանը Լևոն Տեր–Պետրոսյանին իր մտահոգություններն է հայտնել Արցախում տիրող իրավիճակի առթիվ
13.11.2020 | 22:13

ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանը ֆեյսբուքում գրել է.

«Երեկ ուշ երեկոյան ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին է այցելել Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը և իր մտահոգություններն է արտահայտել Արցախում տիրող իրավիճակի կապակցությամբ` միաժամանակ կոնկրետ առաջարկներ անելով Հայաստանի իշխանություններից ակնկալվող գործողությունների վերաբերյալ: Տեր-Պետրոսյանը, կարևորելով այդ առաջարկները, խորհուրդ է տվել անմիջապես դիմել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին»:

Դիտվել է՝ 1967

Մեկնաբանություններ